Happy Guest Hotel Lodge բրիտանական հյուրանոցը, որը գտնվում է Դատտոնում (Dutton, Լիվերպուլից 25 կմ հարավ-արևելք), միայնակ ճանապարհորդող հյուրերին առաջարկում է ոսկե ձկնիկ վարձել, որպեսզի նրանք իրենց մենակ չզգան: Happy (Երջանիկ) անունով ձուկը դժվար օրվանից հետո պետք է հյուրերի համար «անվերապահ սիրո և վստահության» մթնոլորտ ստեղծի:
Ինչպես նշում է հյուրանոցի սեփականատեր Ջեֆ Ռիլին՝ տանից և բարեկամներից հեռու գտնվող զբոսաշրջիկները կարող են ձկնիկին պատմել, թե ինչպես է անցել իրենց օրը: Նա վստահ է, որ մեկ անգամ վարձակալելով Happy ձկանը, հաջորդ անգամ զբոսաշրջիկները կրկին կցանկանան այցելել նույն հյուրանոց և կրկին վարձակալել ձկանը: Ծառայության արժեքը կկազմի 5 ֆունտ ստերլինգ (5.8 եվրո): Հնարավոր է համացանցի միջոցով այն նախօրոք պատվիրել. հայտնում է Telegraph-ը: