Բիլունդ քաղաքի (Դանիա) Legoland հյուրանոցը սիրում են հատկապես փոքրիկները: Փոքրիկ բնակիչներին չեն վախեցնում մեծ դեղին սարդերը, ծովահենները և ֆիլմերի ու մուլտֆիլմերի այլ հերոսները. չէ որ դրանք խաղալիք են: Լեգոլենդը կարելի է համարել «մանկական դրախտ»: Նրանք կարող են խաղալ հյուրանոցի բազում խաղատեղերում և շփվել իրենց սիրելի հերոսների հետ: Իսկ հիմա լեգո խաղի սիրահարները կարող են այս ամենը վայելել ոչ միայն Դանիայում, այլ Մեծ Բրիտանիայում:
Legoland Windsor առաջին հյուրանոցը կբացվի մարտին. այս մասին հայտնում է Daily Mail-ը: Բրիտանական հյուրանոցում կլինի այն ամենը, ինչ դանիական հյուրանոցում: Ձևավորումը կլինի ծովահենների, արկածային, թագավորական և այլ ոճերով:
Իհարկե լեգո-հյուրանոց առանց երեխաների գնալ պտք չէ, թեև շատ մեծահասակներ էլ դեմ չեն հայտնվել գայթակղիչ ակածային աշխարհում: Հյուրանոցում, բացի խաղերից, երեխաներին տրամադրում են առանձին մենյու և «երես են տալիս» չիփսերով: Hotel Legoland Windsor հյուրանոցը կբացվի մարտի 17-ին: Թեմատիկ ընտանիքի համար նախատեսված համարի (Երկու մեծահասակ և երեք երեխա) արժեքը մեկ գիշերվա 247 ֆունտ ստերլինգ է` ներառյալ նախաճաշն ու այգու երկու օրվա տոմսը: