Բրիտանիայի ամենաբարձր քանդակը կոչվում է ArcelorMittal Orbit և այցելուների համար կբացվի արդեն այս տարվա գարնանը: 114.5 մետր բարձրություն ունեցող կառույցը գտնվում է Ելիզավետա II թագուհու Օլիմպիական այգու կենտրոնում: Այդտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Լոնդոն: Ինչպես գրում է VisitBritain-ը` աշտարակի այցելուները կարող են գնահատել քաղաքի ճարտարապետությունը` սկսած հնագույն շենքերից մինչև ժամանակակից շենքերը: ArcelorMittal Orbit քանդակը դարձել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի լոնդոնյան խորհրդանիշը և ազդել է այգու զարգացման վրա, որը վերածվել է հանգստի հսկայական գոտու: Աշտարակը նախագծվել է Անիշե Կապուրի և Սեսիլոմ Բելմոնդի կողմից, որոնց հովանավորել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հատուկ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի համար: Նոր դիտահարթակի տոմսերը արդեն հասանելի են վաճառքում և արժեն 7 ֆունտ (8,41 եվրո) երեխաների համար, 15 ֆունտ (18,03 եվրո) մեծահասակների համար: Աշտարակը հասանելի կլինի մի շարք միջոցառումներ կազմակերպելու համար. գործարար ընթրիքից սկսած, մինչև` պսակադրության արարողություն. հայտնում է Еuromag-ը: