Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը կենդանաբանական այգում

Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը, որը գտնվում է  կենդանաբանական այգու տարածքում։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ բրիստոլյան  The Lodge-ում ամագրման ծառայությունը կսկսի գործել հոկտեմբերի վերջին։

In the UK, opened its first hotel in the world at the zoo

Ապարտամենտների պատշգամբից ճանապարհորդները կարող են հետևել գետակինճերին, գորիլաներին և գետաձիերին, ինչպես նաև տեսնել պինգվինների և կապիկների կերակրումը։ Բացի այդ, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ինքնուրույն կերակրել ծովառյուծներին, կարմիր պանդաներին և առյուծներին։ Հաճախորդներին նաև կթույլատրվի շրջել կենդանաբանական այգով դրա փակումից հետո, իսկ հատուկ աշխատակիցը նրանց համար էքսկուրսիա կանցկացնի։

In the UK, opened its first hotel in the world at the zoo

Երեկոյան հյուրերին կառաջարկեն ընթրիք` չորս ուտեստներից բաղկացած, որը կպատրաստի հյուրանոցի ավագ խոհարարը։ Առավոտյան ճանապարհորդները կմասնակցեն մանգուստների կերակրմանը, իսկ նախաճաշը կմատուցվի գորիլաների վանդակի մոտ։

In the UK, opened its first hotel in the world at the zoo

Երկու ննջասենյակներով ապարտամենտներում, որտեղ կտեղավորվեն չորս մեծահասակ և  երկու երեխա,  գիշերը կարժենա  750-ից 1050 ֆունտ ստերլինգ (1160 և 1625 դոլար՝ համապատասխանաբար)։

In the UK, opened its first hotel in the world at the zoo

Բրիստոլի կենդանաբանական այգին բացվել է 1836 թվականին Անգլիայի կենդանաբանական ասոցիացիայի կողմից։  2007 թվականին այստեղ ապրում էր  419 տեսակի 7155 կենդանի․ գրում է  Lenta-ն։

You might also like