Բրիտանական KFC-ում հայտնվել են սուրճի ուտելի բաժակներ

Մեծ Բրիտանիայում արագ սննդի  KFC  ռեստորաններում սկսել են սուրճը մատուցել ուտելի բաժակներով։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  The Daily Mirror-ին։ Նոր սպասքը պատրաստված է յուրօրինակ թխվածքաբլիթով, որը փաթաթված է շաքարային թղթի մեջ և պատված ջերմակայուն սպիտակ շոկոլադով, որի վրա դրված է ընկերության լոգոտիպը։

In the UK KFC appeared edible cups for coffee

Նշվում է, որ սկզբում բաժակը ամուր է, և այն ուտելը դժվար է, սակայն հետագայում այն սկսվում է հալչել։ Բաժակը ստեղծվել է The Robin Collective ընկերության հետ համատեղ, որը զբաղվում է փորձարարական սպասքի արտադրությամբ։ Ընկերության ներկայացուցիչ Բրենդի Ռայթը (Brandy Wright) հայտարարել է, որ նոր բաժակները լիովին ուտելի են և ունեն բնական համային արոմատիզատորներ։

In the UK KFC appeared edible cups for coffee

«Մենք սնուցել ենք բաժակները շրջակա միջավայրի՝ դաշտային ծաղիկների, թարմ խոտի և նույնիսկ կոկոսային արևապաշտպան քսուկի  բույրերով»,-հայտարարել է Ռայթը։ Նա նշել է, որ օգտագործվել են հենց այս բույրերը, քանի որ դրանք կարող են մարդկանց հիշեցնել տաք քաղաքի, ամառային արձակուրդի և հանգստի մասին։

In the UK KFC appeared edible cups for coffee

You might also like