Բրիտանական դիզայնի և ինժեներական ընկերությունը առաջարկել է ավիափոխադրողներին նոր մոդիֆիկացիայով նստատեղեր: Դրանք հնարավորություն կտան հարմարավետ զգալ նույնիսկ գեր ուղևորներին: The Morph անունը կրող նախագիծը ավելի հարմարավետ կդարձնի գեր կամ նիհար մարդկանց ուղևորությունը, ովքեր ցանկանում են թռչել հարմարություններով:
Ըստ այդմ, նստատեղի չափը կախված կլինի բացառապես ուղևորի նախապատվությունից: Ըստ պրոմո տեսանյութի՝ այն բաղկացած կլինի երկու հիմնական մասերից՝ հենակից և նստատեղից, և շարժական արմնկատեղերից: Այդպիսով, ավիաընկերությունները կառաջարկեն թռիչքների բոլորովին նոր հայեցակարգ՝ վաճառելով ոչ թե նստատեղը, այլ՝ տարածք ինքնաթիռում. հայտնում է Еuromag соm-ը՝ հղում կատարելով Telegraph-ին: