Բրիտանական խոշորագույն Alton Towers զվարճանքների այգում, որն հայտնի է իր «շատ սարսափելի» ատրակցիոններով, բացվել է ռեստորան սննդի համար ամերիկյան բլրակներով։ Rollercoaster Restaurant հաստատության այցելուները հետևում են, թե ինչպես է իրենց պատվիրած ուտեստը իջնում առաստաղից ռելսերով՝ նախքան սեղանին հասնելը։
Հաղթահարելով հանգույցները, զառիթափերն ու պտույտները՝ սնունդը վայրէջք է կատարում հյուրերի սեղաններին․ գրում է TravelPulse-ը։ Rollercoaster Restaurant-ի հեղինակները պատմում են, որ իրենք ցանկացել են, որ այցելուները հաճույք ստանան այնպես, ինչպես այգում գտնվող իսկական ատրակցիոններից։ Ռեստորանը բաց է ամեն օր 11:00-ից 22:00-ն։ Սեղան կարելի է ամրագրել Alton Towers-ի պաշտոնական կայքում։
Զվարճանքների այգին գտնվում է Ստաֆֆորդշիրում։ Alton Towers-ի ցերեկային տոմսի արժեքը 36 ֆունտ է (47 եվրո)։