Մանչեսթերի օդանավակայանում հետաքննվում է անսովոր մի դեպք: 11-ամյա Լայամ Կորկորանը (Liam Corcoran), փախչելով մորից, կարողացել է թռչել Հռոմ` առանց փաստաթղթերի, տոմսի և փողի: Ինչպես է տղային հաջողվել անցնել օդանավակայանի հինգ մակարդակ վերահսկողությունը` պարզ չէ: Լայամը մոր հետ եկել է օդանավակայանի մոտ գտնվող Wythenshawe Civic Centre առևտրի կենտրոն: Հավանաբար, հոգնելով գնումներից` նա կցվել է ճանապարհորդող մի ընտանիքի և անցել Տերմինալ 1. հայտնում է Daily Mail-ը:
Օդանավակայանում տղան անցել է թռիչքի գրանցումը, վերահսկողության հինգ մակարդակները և հայտնվել Մանչեսթեր-Հռոմ LS791 չվերթի Jet2 ինքնաթիռում: Դպրոցականին ինքնաթիռի սրահում հայտնաբերել են այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը նկատել է, որ նա առանց ուղեկցող մեծահասակի է և հայտնել է անձնակազմին: Լայամը ստիպված է եղել թռչել մինչև Ֆյումիչինո օդանավակայն, որից հետո ճանապարհորդին ուղեկցել են տուն: Այնուամենայնիվ, Լայամի արկածները անհետևանք չեն մնացել: Օդանավակայանում սկսել են ուսումնասիրել միջադեպը, որտեղ աշխատակազմի անփութությունը ակնհայտ է: