Մեծ Բրիտանիայում սկսվել է Թեմզա գետում կարապների ավանդական հաշվարկը

Մեծ Բրիտանիայում սկսվել է Թեմզա գետում կարապների հաշվարկի գեղեցիկ ծիսակարգը։ Այս ավանդույթը արմատներով գալիս է ХII դարից։ Այս ազնվազարմ թռչունները արդեն բազում հարյուրամյակներ համարվում են բրիտանական միապետության սեփականությունը։ Ժամանակին դրանց հաշվարկը շատ կարևոր էր, որպեսզի կանխվեր արքայական սեղանի աղքատացումը։ Ծիսակարգը շարունակվում է մինչ օրս և համարվում բնության պահպանման միջոց։

Կարապների հաշվարկ

Ըստ ավանդույթի՝ Թեմզայի ջրերում ապրող համր կարապները օղակվում են և պաշտոնապես հայտարարվում թագավորական ընտանիքի սեփականությունը, թեև՝ նրանց սեղանին արդեն վաղուց չեն հայտնվում։ Այժմ անցկացվող հաշվարկը թույլ է տալիս հետևել նրանց պոպուլյացիային։ Բացի այդ,  կարմիր հագուստով թագավորական ծառայողների այդ գեղեցիկ գործողությունները գրավում է զբոսաշրջիկներին։ 2009 թվականին այդ արարողությանը ներկա է գտնվել նաև Ելիզավետա  II-ը․ դա առաջին դեպքն էր, որ միապետը անձամբ ցանկություն է հայտնել հաշվել փետրավոր «կարողությունը»՝ այդ կերպ ընդգծելով իր մասնակցությունը բնության պահպանման գործին։

Կարապների հաշվարկ

Հաշվարկը կատարվում է ամեն տարի հուլիսի երրորդ շաբաթվա ընթացքում և տևում հինգ օր․ գրում է ՏԱՍՍ-ը։

You might also like