Մեծ Բրիտանիայում անցկացվում է սուտասանների առաջնություն

Ամենամյա Ստի աշխարհի առաջնությունը անցկացվում է Մեծ Բրիտանիայի փոքրիկ Հոլմրուկ քաղաքում: Այս անսովոր մրցակցությունը սկսվել է Վիլլ Ռիթսոն անունով մի տեղացի Բարոն Մյունհաուզենից, ով եկվորներին պատմում էր զանազան պատմություններ: Նրա խոսքերով՝ Հոլմրուկում բողկը այնքան մեծ է, որ մարդիկ նրա մեջ հավաքներ էին կազմակերպում, իսկ կեղևը տանիք էր ծառայում հովվատների համար:

Ինչպես գրում է  Frommers-ը՝ մրցույթն անցկացվում է 1974 թվականից սկսված՝ ի հիշատակ ականավոր հայրենակցի: Ով կդառնա այս տարվա հաղթողը՝ դեռ հայտնի չէ, բայց անցած տարվա չեմպիոնը հաղթել է՝ պատմելով ձկնաբուծական տնտեսության մասին, որտեղ աճեցնում են ջրահարսներ և  Հոլմրուկի լճի մասին, որը  փորել են հսկա խլուրդները:

You might also like