Համաձայն space.com կայքի տվյալների՝ այս շաբաթավերջին ԱՄԷ-ում կարելի է հետևել անմոռանալի մետեորիտային անձրևի: Գիտնականները ենթադրում են, որ այդ օրերին ամեն ժամը մեկ երկնքից կսահի շուրջ 1 000 ընկնող աստղ: ՆԱՍԱ-ի գիտնականները նշում են, որ այս հանգստյան օրերին Երկիր մոլորակը կանցնի տիեզերական փոշու հոսքի միջով, որը թողել է Comet 209P/Linear գիսաստղը: Գիսաստղը անցել է արևի մոտով մոտավորապես 200 տարի առաջ: Еmirates 24/7-ը մեջբերում է Ջեյն Հյուսթոն Ջոնսի խոսքերը, ով ասում է, որ, ըստ կանխատեսումների, ընկնող աստղերի թիվը կտատանվի ժամում 100-ից 1 000-ի միջև: Աստղային անձրևին կարելի է հետևել մայիսի 23-ի և 24-ի գիշերը և վաղ առավոտյան: