ԱՄԷ-ում աշխարհի ամենամեծ դարպասների բացումը կնվիրվի երկրի նախագահին

ԱՄԷ-ում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա աշխարհի ամենամեծ դարպասների պաշտոնական բացումը, որը պետք է ընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Դարպասների բարձրությունը կազմում է 25 մետր, վրան փորագրված կլինի  «Խալիֆա»  անունը`  թարգմանված աշխարհի ավելի քան 250 լեզուներով: Դարպասների հանդիսավոր բացումը նվիրված է ԱՄԷ-ի 41-րդ Ազգային օրվան: Դարպասները պետք է դառնան մշակույթի խորհրդանիշներից մեկը, Էմիրաթների ազգային ինքնությունը և միաժամանակ հարգանքի նշան աշխարհի մյուս մշակույթներին: Այդ իսկ պատճառով ԱՄԷ-ի նախագահի անունը ` շեյխ Խալիֆ իբն Զայդ ալ Նահայանան, որի էլ հենց որոշել են նվիրել հուշարձանը, կփորագրվի դարպասների վրա աշխարհի 250 լեզուներով: Ինչպես նաև դարպասների վրա հնարավոր կլինի կարդալ շեյխի կենսագրությունը և ԱՄԷ-ի պատմությունը:

You might also like