ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել նոր 100 դոլարանոցը

ԱՄՆ-ում արդեն շրջանառության մեջ է մտել նոր թարմեցված 100 դոլարանոցը: Այս թղթադրամը, որը  ունի անվտանգության նոր նշաններ` դժվարացնելով անօրինական ճանապարհով կրկնօրինակելու բոլոր փորձերը, ստեղծվել է  ավելի քան 10 տարիների ընթացքում: Նոր դիզայնում պահպանվել են անվտանգության տարրերը՝ ինչպես 100 թվի փոփոխվող գույնը, այնպես էլ` ջրային նշանով Ֆրանկլինի դիմանակարը:

money

Բացի անվտանգության պահպանման ավանդական միջոցներից` թղթադրամի վրա հայտնվել է եռաչափ կապույտ ժապավեն, որի վրայի պատկերը կփոխվի թղթադրամը շուռ տալու դեպքում: Դրա հետ մեկտեղ, այն միաձուլված է թղթին, ոչ թե տպագրած: Բացի դրանից, թղթադրամի վրայի թանաքի պատկերը շուռ տալուց այն կվերածվի զանգակի` այդ ընթացքում փոխելով գույնը. հայտնում է РБК-ն: Անվտանգության միջոցներին չվերաբերվող փոփոխություններից է Անկախության սրահի պատկերի թարմացը, այժմ այնտեղ նաև երևում է համալիրի հետևամասը: Միառժամանակ ընդլայնվել է կառուցի պատկերը, որտեղ ստորագրվել է ԱՄՆ-ի անկախության դեկլարացիան և Ֆրանկլինի դիմանակարը, իսկ պատկերված արծիվը հեռացվել է: Սկզբում թղթադրամի թողարկումը նախատեսվում էր իրականացնել 2011 թվականի փետրվարին, սակայն տեխնիկական խնդիրների պատաճռով այն հետաձգվեց:

100 US-

100 դոլարանոց թղթադրամը իր առավել տարածվածության պատճառով համարվում է առավել հաճախ կեղծվող թղթադրամներից մեկը ԱՄՆ-ում: «Մարդկանց բավական է ընդամենը մի քանի վայրկյան, որպեսզի հասկանան ՝ իսկական է, թե կեղծված այդ թղթադրամը, եթե նրանք գիտեն ինչ փնտրեն վրան»,- հայտարարել է ԱՄՆ-ի դաշնային պահուստային խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Լամբերտը: ԱՄՆ-ում վերջին անգամ 100 դոլարանոցը իր դիզայնը փոխել է 1996 թվականին: Նոր թղթադրամի մուտքը սահուն կլինի, իսկ հին օրինակները դուրս չեն գա շրջանառությունից:

You might also like