Իսպանիայի մայրաքաղաքի մետրոյի հինգերորդ գծի գնացքում հայտնաբերվել է մի դրամապանակ, որում եղել է երկու միլիոն դոլարի անդորագիր: Գումարը գտել է գնացքի դռները ստուգող աշխատակիցը: Ստացվել է ազդանշան, որ դռները ամուր չեն փակվում. պատճառը դրանց միջև հայտնված դրամապանակն է եղել: Աշխատակիցը դրամապանակը տարել է գրասենյակ, որտեղ կազմվել է նրա պարունակության գույքագրումը: Աշխատողները սկզբում նույնիսկ չեն հավատացել՝ ուշադիր հաշվելով զրոների քանակը:
Այնուամենայնիվ դրամապանակում իրոք եղել է անդորագիր՝ տրված Bank of America-ից, որը պատկանել է Կալիֆորնիայի քաղաքացուն և ուժի մեջ է եղել մինչև 2014 թվականի հունվար: Ըստ երևույթին, զբոսաշրջիկը թալանվել է, իսկ գողը, դրամապանակից վերցնելով միայն կանխիկ գումարը, շտապել է ազատվել ապացույցներից՝ չնկատելով մյուս թղթերը: Դրամապանակի պարունակության միջոցով ոստիկանությունը կկարողանա գտնել նրա տիրոջը՝ գործարար Բիլլ Գուտինգին: Սակայն, նա նախ ստիպված կլինի ապացուցել այդ կլորիկ գումարի տնօրինման օրինականությունը: Ինչպես հայտնում է Huffingtonpost.com-ը՝ Մադրիդի ոստիկանությունը արդեն զանգահարել է գործարարի Կալիֆորնիայում գտնվող գրասենյակը, բայց այնտեղ դեռևս ոչ ոք չի պատասխանել զանգին: