ԶԼՄ-ները բռնացրել են Բուքինգեմյան պալատին Չինաստանում, Թուրքիայում և Եվրոմիությունում պատրաստված «թագավորական» հուշանվերների վաճառքի մեջ։ Royal Collection Trust խանութների տեսականին ներառում է տեղական արտադրության թեմատիկ ապրանքներ, սակայն գնորդներին նաև առաջարկում են փափուկ արջուկներ ՉԺՀ-ից, սրբիչներ ԵՄ-ից և շապիկներ Թուրքիայից։
Նման իրեր կարելի է ձեռք բերել Բուքինգեմյան պալատի, Վինձորյան ամրոցի, Հոլիրուդյան պալատի պաշտոնական առևտրի կետերում և օնլայն։ Royal Collection Trust-ի մամուլի քարտուղարը The Sun թերթին հայտնել է, որ կազմակերպությունը փորձում է օգտվել բրիտանական մատակարարների ծառայությունից որքան հնարավոր է շատ, բայց որոշ ապրանքներ, օրինակ, փափուկ խաղալիքները արտադրվում են արտասահմանում, որպեսզի գնորդներին առաջարկվի մատչելի գներով։