Մադրիդի Պրադո թանգարանում բացվել է կույրերի համար մշակված նկարների առաջին ցուցահանդեսը: Հայտնի ստեղծագործությունների առաջարկվող վերարտադրությունները ունեն 6 մմ հաստություն, որոնք օգնում են կույր մարդկանց հպման օգնությամբ պատկերացնել, թե ինչպիսին են բնօրինակները: Այցելուներին տրամադրվում է XVI, XVII, XVIII դարերի օրիգինալ նկարների վեց պատճեն: Ամենահին նախատիպերը պատկանում են Վերածնունդի ժամանակաշրջանին: Դրանց թվում են Էլ Գրեկոյի «Ջենթլմենի դիմանկարը», Դա Վինչիի «Ջոկոնդան», ինչպես նաև՝ Կորեջոյի նկարները: Ինչպես արդեն նշվեց, պատկերները պատրաստվել են ներկի լրացուցիչ շերտերով: Նույն տեխնոլոգիայի օգտագործմամբ ստեղծվել են նաև պատկերների նկարագրությունները՝ գրված Բրայլի գրատիպով: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է կույրերի օգնության հիմնադրամի հետ համատեղ, կբացվի հունիսի 28-ին: