Օգոստոսի 18-ին Պերմ երկրամասում նշվում է անսովոր տոն` Կացնի օրը: Միջոցառումը, նվիրված ատաղձագործության ավանդույթի վերածննդին, կանցկացվի Կունգուր տարածաշրջանի Զարուբինո գյուղում: Ինչպես հայտնում է Պերմ շրջանի Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը` միջոցառման շրջանակներում գյուղում կլինեն ժողովրդական արհեստների տոնավաճառ, ժողովրդական խմբերի համերգ, բայց հիմնական բաղադրիչները կլինեն եզակի վարպետության դասերն ու փայտի մշակման, կացնի նետման և այլ մրցույթները: Զարուբինո գյուղը գտնվում է Պերմ քաղաքից 60 կմ հարավ-արևելք: Հստակեցնելու համար, թե ինչպես հասնել Կացնի տոնին անհրաժեշտ է դիմել Պերմ երկրամասի Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնին:
Այլ հոդվածներ