Նիդերլանդներում զբոսաշրջիկներին առավել հաճախ թալանում են կեղծ ոստիկանները: Այսպիսով, Հաագայում օրերս թալանել են չինացի զբոսաշրջիկների: Նրանց մոտեցել են մարդիկ, ովքեր ներկայացել են ոստիկանության սպա, և խնդրել են ցույց տալ փաստաթղթերը և պայուսակի պարունակությունը` ասելով, որ կասկածում են նրանց թմրադեղերի վաճառքի մեջ: Կանայք կատարել են պահանջը: «Ստուգումը» չի պարունակել ոչ մի քրեական տարր, իսկ կեղծ ոստիկանները քաղաքավարությամբ ներողություն են խնդրել և հեռացել, միայն թե հետո կանայք նկատել են, որ իրենց դրամապանակները դատարկ են: Նման հնարք կեղծ գվարդիականները այս շաբաթ ցուցադրել են նաև Խաղաղության պալատում, որտեղ տեղակայված են Միջազգային դատարանը, Մադյուրոդոման` թանգարանը բաց երկնքի տակ, որտեղ մանրակերտով ներկայացված են Հոլանդիայի տեսարժան վայրերը: Ոստիկանությունը դեռևս չգիտի` դա խաբեբաների նույն խումբն է եղել, թե հեշտ գումար վաստակելու միտքը գրավել է շատերին: Ընդ որում` նշվում է, որ նման դեպքերը ամենաշատը տարածված են հենց Հաագայում, որտեղ, ըստ վիճակագրության, այցելում են ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան Ամստերդամում: