Հոլանդիայում բացվել է հյուրանոց, որտեղ կարող են ամուսնալուծվել հանգստյան օրերին

Մինչ առողջարաններն ու հյուրանոցենրը ձգտում են ստեղծել ռոմանտիկ մթնոլորտ և գրավել  սիրահար զույգերին  հատկապես փետրվարին, Հոլանդիայի հյուրանոցում առաջարկում են արագ ամուսնալուծություն: Հանգստյան օրերին ամուսնալուծվելու   օրիգինալ մտքի հեղինակը Ջիմ Հալֆենսն է (Jim Halfens): Divorce Hotel  հյուրանոցում զույգերը  կարող են ամուսնալուծվել երկու օրում` առանց ժամանակ վատնելու քննարկումների, գույքի բաժանման, ալիմենտի վճարման և երեխաների «բաժանման» համար, որը կարող է շաբաթներ և ամիսներ տևել. այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ավելի կոնկրետ, զույգերը քննարկում են ամուսնալուծության պայմանները, սակայն դա տևում է ընդամենը երկու օր: Հալֆենսը առաջարկում է ամուսնալուծության հետևյալ մոդելը. ամուսինները տեղավորվում են տարբեր սենյակներում (իրենց ցանկությամբ), մասնագետների հետ քննարկում բոլոր հարցերը և լրացնում են անհրաժեշտ փաստաթղթերը: Հարկ է նշել, որ սովորաբար Հալֆենսը առաջարկում է իր ծառայությունները շքեղ հյուրանոցներում և վերցնում է դրանց համար խոշոր գումար:

Ամուսնալուծված զույգը հյուրանոցից գնալով պետք է ամուսնալուծության համաձայնության  թղթերը ներկայացնի դատարան, որից հետո  գործընթացը կավարտվի մի քանի շաբաթից:

You might also like