Այսուհետ Ժնևի թանգարանները մեկ միասնական տոմս ունեն, որը թույլ կտա զբոսաշրջիկներին զգալիորեն խնայել։ 40 ֆրանկ (34 եվրո) արժողությամբ Pass Musées բաժանորդագրությունը իրավունք է տալիս անվճար մուտք գործել կամ զեղչեր ստանալ քաղաքի 16 պետական և մասնավոր թանգարաններում։
Pass Musées-ը հայտնվել է Ժնևում թանգարանային սեզոնի բացմանն ընդառաջ և վաճառքի հանվել այս աշնանը․ հայտնում է Euromag.com-ը։ Այն կարելի է ձեռք բերել թանգարանների տոմսարկղերում կամ պատվիրել Ժնևի Մշակույթի և սպորտի նախարարությունում։ Բաժանորդագրությունը գործում է առաջին օգտագործումից հաշված մեկ տարի։
Pass Musées-ով անվճար մուտք կամ զեղչեր տրամադրող թանգարանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։