Աշխարհի խոշորագույն հյուրանոցային օպերատորներից մեկը՝ Accor-ը, հայտարարել է իր հյուրանոցների տարածքում հողամաս ունենալու մտադրության մասին։ Ընկերության ղեկավար Սեբաստիեն Բազենի (Sebastien Bazin) խոսքերով՝ դա 30 տոկոսով կնվազեցնի մթերային թափոնների քանակությունը, որը ստիպված են լինում թափել․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Սկզբի համար Accor-ը, որին պատկանում է Pullman, Sofitel, Novotel, Mercure և Ibis հյուրանոցային ցանցերը, կհաշվարկի, թե 150 միլիոն ուտեստի և 130 միլիոն ջեռեփուկների որ տոկոսն է իզուր արտադրվում։ Դրա համար ռեստորաններին կպարտադրվի կշռել և գրանցել, թե որքան մթերք է վերածվում թափոնի։Հետագայում հյուրանոցների ճաշացանկը բաղկացած կլինի 10-30 հիմնական ուտեստից, որոնք կպատրաստվեն հիմնականում տեղական մթերքներից։ Դրա համար 3900 հյուրանոցներից շատերը հողամաս կունենան։ 2020 թվականին ընկերությունը մտադիր է ստեղծել 1000 գյուղատնտեսական համալիրներ։ Նաև ընկերությունը մտադիր է մեծացնել շինությունների էներգետիկ արդյունավետությունը և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները մթնոլորտ։
Accor-ի նախորդ հինգամյա էկոլոգիական զարգացման պլանը նախատեսում էր կրճատել ջրի օգտագործումը շուրջ 9 տոկոսով, էլեկտրաէներգիայինը՝ 5,3 տոկոսով և արտանետումները՝ 6,2 տոկոսով։