Ստորջրյա աշխարհի բոլոր սիրահարները հնարավորություն են ստացել այցելել նոր ռեստորան, որը բացվել է Մալդիվյան կղզիների OZEN հյուրանոցի տարածում։
Նոր հյուրանոցը, որն հանդիսանում է Atmosphere ընկերության նախագիծը, առաջարկում է իր այցելուներին ապակե պատերով և Հնդկական օվկիանոսի հարուստ ստորջրյա աշխարհի տեսարանով ռեստորան։ Հյուրանոցի տարածքում բնակվող բոլոր հաճախորդները կարող են այցելել M6m անունը կրող այս հաստատություն, որը հաճախորդներին առաջարկում է ուտեստներ ծովամթերքից և գինիների ու շամպայնի լայն ընտրանի։ Հյուրանոցը պաշտոնապես բացել է իր դռները 2016 թվականի հունիսի 15-ին։ Հարկ է նշել, որ հենց Մալդիվյան կղզիներում է բացվել աշխարհում առաջին ստորջրյա ռեստորանը, որը գտնվում է Conrad Maldives Rangali Island հյուրանոցի տարածքում։