Ճապոնական հյուրանոցում կարելի է տեսնել ապագան (Վիդեո)
Ռոբոտ դռնապանը դիմավորում է հյուրերին ընդունարանում։ Իսկ համարում ձայնային հրահանգներով կարելի է բացել վարագույրները և միացնել լույսը։
Henn na Hotel կամ «Տարօրինակ» հյուրանոցը գտնվում է Ճապոնիայի հարավ-արմուտքում։ Այս հաստատությունում գործերի մեծ մասն անում են մեխանիզմները։ Օրինակ, ռոբոտացված ձեռքը մարդկանց է տալիս թանկարժեք իրերի պահատուփերը, այնուհետև՝ դրանք դնում իրենց տեղը․ հայտնում է Euronews-ը։
Բայց անվտանգության բաժնում շարունակում են աշխատել մարդիկ, ովքեր հետևում են, որ մարդիկ չփախչեն թանկարժեք ռոբոտի հետ։ Բացի այդ, սարքերը դեռ չեն սովորել հավաքել անկողինը։ Ստանդարտ էլեկտրոնային բանալու փոխարեն այստեղ կիրառվում է դեմքերի ճանաչման ֆունկցիան, քանի որ ռոբոտները այդքան էլ լավ չեն կարողանում գտնել մարդկանց կորցրած բանալիները։
Սարքերի օգտագործումը թույլ է տալիս սեփականատերերին նվազեցնել աշխատուժի վճարման ծախսերը։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ՝ հյուրանոցի ղեկավարությունը կարողացել է նվազեցնել բնակության արժեքը 2-3 անգամ՝ համեմատած Ճապոնիայի մյուս հյուրանոցների գների հետ։