Իտալական քաղաքում արգելել են բարձրակրունկ կոշիկը

high heelsԻտալիայի մանկական այգիներից մեկում արգելել են բարձրակրունկ կոշիկ հագնել: Նման հանձնարարություն է տվել Լագուրիի Կամպորոսո (Camporosso) քաղաքի քաղաքապետարանը: Բանն այն է, որ երեխաների անվտանգության համար այնտեղ տեղադրել են հատուկ հակավնասվածքային ծածկույթ: Սակայն, այժմ այն բառացիրոն «քրքրված է» բարձրակրունկներից, որոնք կրում են մայրիկներն ու դայակները, ովքեր երեխաներին բերում են այս այգի. հայտնում է Ilsussidiario.net-ը: No heelsՆոր այգու ստեղծումը քաղաքին արժեցել է 50  հազար եվրո: Նոր կանոնակարգի խախտման համար սահմանվել է 100 եվրո տուգանք: Բացի այդ, նրանք պետք է վճարեն նաև ծածկույթի վերանորոգման գումարը: Իտալական մամուլը հիշեցնում է, որ սա առաջին արգելքը չէ կապված մարդկանց արտաքին տեսքի կամ անհատական նախասիրությունների  հետ: Օրինակ, Վիետրի սուլ Մարե  (Սալերնո նահանգ) համայնքում  ավելի վաղ արգելվել է հանրության մեջ հայտնվել առանց շապիկի:

You might also like