Էրմիտաժը, որը երկրի ամենահայտնի թանգարաններից մեկն է և Սանկտ Պետերբուրգ այցելող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր այցելվող վայր, իր դռներն է բացում բոլոր ցանկացողների համար 250-ամյա հոբելյանի առթիվ: Տոնակատարության շրջանակներում Ռուսաստանի խոշորագույն արվեստի թանգարանը 2014 թվականի դեկտեմբերի 10-ին այցելուների մուտքը դարձնում է անվճար:
Այս մասին հայտնել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Բացի այդ, այս դեկտեմբերի ամեն հինգշաբթի օրը բոլոր ցանկացողները կարող են անվճար այցելել Գլխավոր շտաբի արևելյան թևը: Հոբելյանի տոնակատարությունների շրջանակում նաև նախատեսված են տոնական ծրագրեր, որը կանցկացվի դեկտեմբերի 6-ից 9-ին: Մասնավորապես, կկազմակերպվի ցուցահանդեսներ և պարահանդես: Սովորաբար Էրմիտաժի մուտքի տոմսն արժե 350 ռուբլի: