Ապագայում ճանապարհորդության համար պետք կգա միայն մեկ իր

Շատ շուտով այդ  սարքը կփոխարինի նաև անձնագրին․ կարծում է Բ․ Պադովանը։

Մոտ ապագայում ճանապարհորդներին անհրաժեշտ կլինի միայն մեկ իր՝ սմարթֆոն։ Այդ եզրակացությանն են եկել Digital Aviation Forum միջազգային համաժողովի փորձագետները։ Այդ մասին գրում է  Buying Business Travel պորտալը։

Travelport  ընկերության ավիացիոն տեխնոլոգիաների գծով տնօրեն Բորիս Պադովանի խոսքերով՝ ժամանակակից ճանապարհորդին, առաջին հերթին, անհրաժեշտ է մշտական միացվածություն, ցանկացած հարցման ակնթարթային պատասխան, անհատական առաջարկներ և վստահության արժանի թրեվել-ծառայությունների մատակարար։ Այդ ամենը շուտով մարդ կկարողանա ստանալ մեկ սարքի միջոցով՝ սմարթֆոնի։

ՍմարթֆոնՀեռու չեն այն ժամանակները, երբ ճանապարհորդները, ճամպրուկից բաց, կունենան միայն մեկ իր՝ սմարթֆոն․ վստահ է փորձագետը։ Դրա օգնությամբ արդեն  այժմ նրանք տաքսի են կանչում, գրանցվում ավիաթռիչքի համար, համար ամրագրում հյուրանոցում, կատարում տարատեսակ վճարումներ։

Գնալով ավելի շատ մարդիկ են սմարթֆոնի և ինտերնետի մշտական հասանելիության կարիքը զգում։ Boston Consulting Group ընկերությունը ուսումնասիրություն է անցկացրել պարզելու համար, թե ամերիկացիները ինչը կզոհեն հանուն իրենց գաջեթի։ Հարցման մասնակիցների շուրջ 30%-ը կհրաժարվի ընկերների հետ հանդիպումից, նույնքան մարդ կդադարի սեքսով զբաղվել,  45%-ը չի մեկնի ճանապարհորդության, 46%-ը կհրաժարվի շաբաթվա հանգստյան օրերից մեկից, 55%-ը մեկ տարի կհրաժարվի ճաշել ռեստորաններում։

You might also like