Ի՞նչն է միավորում սպա սրահն ու արագ սննդի ռեստորանը։ Առաջին հայացքից, այս երկու հաստատությունների միջև ոչ մի ընդհանուր բան չկա, սակայն Burger King ընկերության ղեկավարությունը որոշել է միավորել դրանք և առաջարկել հաճախորդներին այցելել շոգեբաղնիք իր ցանցի ռեստորաններից մեկում։ Հելսինկիում գտնվող հաստատությունը իր այցելուներին առաջարկում է մուտք սպա սրահ։ Նրա տարածքում գտնվում է 15 հոգու համար նախատեսված շոգեբաղնիք, լոգախցիկներ և հանգստի գոտի։ Սրահը, որը զբաղեցնում է ռեստորանի ամբողջ առաջին հարկը, բնավ չի խանգարում հիմնական սրահի հաճախորդներին։ Շոգեբաղնիքի բոլոր այցելուներին տրամադրվում է թեմատիկ սրբիչ, խալաթ և հարդարման պարագաներ։ Սպա սրահում անցկացրած 3 ժամվա արժեքը կազմում է $283 դոլար։ Հաճախորդները, ովքեր պետք է նախապես ամրագրեն շոգեբաղնիքը, նաև կարող են պատվիրել սիրելի բուրգերները։