Դուբայի հյուրանոցում առաջարկում են ապրել՝ ինչպես ֆիլմում
Aloft City Center Deira-ում բանկության արժեքը սկսվում է օրական 72 դոլարից։ Լյուքս համարում մեկ գիշերն արժե 260 դոլար։
Դուբայում բացվել է հյուրանոց, որը այցելուներին առաջարկում է ապրել՝ ինչպես ֆիլմում։ Այդ մասին գրում է Successful meetings պարբերականը։
Aloft City Center Deira-ի չորս լյուքս համարները, որը գտնվում է Դուբայի կենտրոնական Դեյրա թաղամասում, ձևավորել են հոլիվուդյան և բոլիվուդյան ֆիլմերի, ինչպես նաև՝ գաղտնի գործակալների և սուպերհերոսների ոճով։ Բացի այդ, հյուրանոցն ունի բացօթյա կինաթատրոն։ Հյուրանոցի բոլոր համարները, այդ թվում՝ «ֆիլմայինները», ունեն գերհարմարավետ, փափուկ մահճակալ, լոգախցիկ, սեփական սպա, 49-դյույմ լուսադիոդային հեռուստացույց։ Հյուրանոցում նաև գործում է բջջային բանալու համակարգը․ դուռը կարելի է բացել բջջային հավելվածի օգնությամբ։
Հյուրանոցի գլխավոր տնօրեն Ջալիլա Մեկուրայի խոսքով՝ «կինո» հայեցակարգը լիովի նոր առաջարկ է Դուբայի հյուրանոցային ոլորտում։ Հյուրանոցի ղեկավարությունը վստահ է, որ այդպես նրանք ավելի շատ հյուրերի կգրավեն։