Հոկտեմբերի 8-ից 15-ին Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանա հանգստավայրի հյուրանոցներից մեկը կրկին հրավիրում է բոլոր ամուրիներին «Ամուրիների շաբաթվան»։ Մեծահասակների Barceló Bávaro Beach հյուրանոցը ամուսնական կապով չկապվածների համար պատրաստել է հատուկ ժամանցային ծրագիր, որը հնարավորություն է տալիս նոր ծանոթություններ հաստատել, և միգուցե, գտնել երկրորդ կեսին։
Ինչպես հայտնում է Դոմինիկյան Հանրապետության Տուրիզմի նախարարությունը՝ այս տարի հյուրանոցի ադմինիստրացիան պատրաստել է մանրամասն մտածված և ռոմանտիկայի տրամադրող միջոցառումների շարք ․ լողափնյա և երաժշտական երեկույթներ, էկզոտիկ կոկտեյլներ, կարաոկե, էքսկլյուզիվ ճաշացանկով թեմատիկ ընթրիք, հետաքրքիր էքսկուրսիաներ, կարիբյան կրքոտ ռիթմերի ներքո մինչև առավոտ ձգվող դիսկոտեկ։ Նրանք, ովքեր երազում են գտնել իրենց երկրորդ կեսին, կարող են մասնակցել ուրախ խաղերին և առաջնություններին, ֆոտոսեսիային, զվարճալի մրցույթներին և «Միսս և Միստր ամուրի 2017» մրցանակաբաշխությանը։ Անցյալ տարի «Ամուրիների շաբաթը», ականատեսների խոսքերով, մեծ հաջողություն է գրանցել։