Դոմինիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկների համար կբացեն ստորգետնյա քարանձավները

Դոմինիկյան Հանրապետության հյուսիսային Պուերտո Պլատա նահանգը զբոսաշրջիկներին առաջարկում է իրենց փորձել բացահայտողի դերում և ընկղմվել ստորջրյա քարանձավներում։ Պուերտո Պլատան հայտնի ուղղություն է էքստրեմալ և «կանաչ» զբոսաշրջության սիրահարների համար։

Choco Cave

Քեյվ դայվինգի ակտիվ զարգացմանը այստեղ նպաստում է Դոմինիկյան Հանրապետության սպելեոլոգիկյան միությունը (Dominican Republic Speleological Society)։ Միության վերջին բացահայտումներից է  Choco և Escalera ստորգետնյա քարանձավները։

Escalera cave

Սպելեոլոգները ենթադրում են, որ հայտնաբերված քարանձավները կարևոր վայրեր են երկրի բնական տեսարժան վայրերի ցանկում։ Ինչպես հայտնում է Դոմինիկյան Հանրապետության զբոսաշրջության նախարարությունը`  արդեն մոտ ապագայում հանրապետության հյուրերին կառաջարկեն ստորջրյա էքսկուրսիաներ քարանձավներում։

 

You might also like