Աննախադեպ աճ է գրանցվում Դոմինիկյան Հանրապետության զբոսաշրջային ոլորտում, որի հետ կապված շուկա են դուրս գալիս նորանոր կացարաններ։ Նման նորույթներից մեկն էլ «միայն մեծահասակների համար» հյուրանոցներն են, որոնք սկսել են մեծ պահանջարկ վայելել 2015 թվականի վերջից։
Անսովոր հայեցակարգը հետաքքրություն է առաջացնում ավելի շատ թվով երիտասարդ զույգերի շրջանում, ովքեր երեխաներ չունեն կամ ցանկանում են հանգստանալ առանց նրանց։ Անցյալ տարվա վերջից սկսած նման հյուրանոցների թիվը կայուն կերպով աճում է․ բացի նոր օբյեկտների բացվելուց, հները ևս անցնում են այդ հայեցակարգին։Այդ ոլորտի օրինակ կարելի է համարել Chic Punta Cana հյուրանոցը, որը գտնվում է Ուվերո Ալտո լողափի առաջին գծում։ Հյուրանոցը բացվել է 2014 թվականի վերջին և մշտապես լի է հյուրերով։
Մանկական աղմուկից կարելի է հանգստանալ նաև Պունտա Կանայի Club Med, Սանտո Դոմինգոյի Emotions և Dreams La Romana, ինչպես նաև՝ Riu Hotels&Resort և Don Juan Beach հյուրանոցներում։