Հարավային Մորավիայի Զնոյմո քաղաքում բացվել է ատրակցիոն սուր զգացողությունների սիրահարների համար` տարբեր երկարության և բարդության երեք ստորգետնյա երթուղիներ: Զբոսաշրջիկները ստիպված կլինեն լապտերով զինված թափառել մթության մեջ, բարձրանալ փայտե աստիճաններով և մինչև ծունկը թրջվել ջրի մեջ:
Այդ զբոսանքի ընթացքում կարելի է ուսումնասիրել ժայռի մեջ փորված հնագույն միջանցքները, մեծ ստորգետնյա դահլիճները և ջրախողովակները: Ամենադժվար երթուղին անցնելը կտևի 2.5 ժամ. հայտնում է Ilovecz.ru-ն: Զնոյմոն (Znojmo) քաղաք է Դիե գետի ձախ ափին` Ավստրիայի սահմանի մոտ:
Այստեղ պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ նմուշներ, որոնց թվում են` Սուրբ Նիկոլայի գոտական եկեղեցին, 75-մետրանոց աշտարակով քաղաքապետարանը և այլն: Քաղաքի կենտրոնի տակ գտնվում է Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ լաբիրինթոսներից մեկը. 30-կիլոմետրանոց ստորգետնյա միջանցքները գտնվում են չորս մակարդակներում: Այնտեղ կարելի է հայտնվել Վացլավյան հրապարակից: