Չեխիայի «Զատիկի կղզին»սկսել է իր գոյությունը մայիսի 22-ին, երբ Բոգդալիցե բնակատեղիում տեղադրվել է կղզու հուշարձանի 3.5 մետր «հասակով» առաջին պատճենը: Այն պատրաստված է բետոնից և հատուկ գունանյութից, որը դարձնում է նրան բնօրինակի ճշգրիտ պատճենը: Առաջիկա տարիներին տեղական էկոֆերմայի մոտ տեղակայված հուշարձանի կողքին կհայտնվեն ևս երկու տասնյակ Մոաի քարե արձանի պատճեններ: Դրանցից ամենաբարձրը կհասնի 7 մետրի: Ծրագրի նախաձեռնողները պլանավորում են ստեղծել հնագիտական էկո-պարկ. հայտնում է iLoveCz.ru-ն: