Չեխիայում մեկնարկել է շամպայնի փառատոնը

Շամպայնի  Grand Jour de Champagne  փառատոնը  2014 թվականին անցկացվում է Չեխիայի միաժամանակ երկու քաղաքներում՝ մայրաքաղաքում և Բռնո քաղաքում: Միջոցառումը մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերի 5-ին և կտևի մինչև նոյեմբերի  8-ը:

Grand Jour de Champagne

Այդ ընթացքում փրփրուն գինու ականավոր արտադրողները կառաջարկեն այցելուներին համտեսել լավագույն փառատոնային խմիչքները: Բացի այդ, տեղի կունենան մի շարք բանկետներ, վարպետության դասեր և հանդիպումներ, որոնց ընթացքում հնարավոր կլինի շփվել պրոֆեսիոնալ սոմելիեների հետ և սովորել որոշ գաղտնիքներ նրանց հմտություններից:

Grand Jour de Champagne

Փառատոնը կանցկացվի մայրաքաղաքային Պրահա 1 թաղամասի  Zdenek Oyster  բարում և Բռնոյի  Intercontinental հյուրանոցում: Մուտքի տոմսի արժեքը սկսվում է 1200 CZK-ից և կախված է ընտրված ծրագրից:

You might also like