Չեխիայում արգելվել է ալկոհոլի վաճառքը փողոցային կրպակներում: Իշխանությունների կողմից ընդունված այս որոշումը ժամանակավոր է և կապված է մեթիլ սպիրտից մեծ թվով թունավորումների հետ, որը պարունակում են կեղծված ալկոհոլային խմիչքները: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ թունավորումների արդյունքում Չեխիայում մահացել է 16 մարդ, մի քանի տասնյակ տուժածներ էլ ծանր վիճակում գտնվում են երկրի տարբեր հիվանդանոցներում: Ներկայումս հետաքննություն է ընթանում, ձերբակալվել է ալկոհոլի ապօրինի վաճառքով զբաղվող առաջին կասկածյալը:
Խանութներում, բարերում և ռեստորաններում որոնումներ են ընթանում: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ամեն ինչ տանում է նրան, որ գոյություն ունի փոխանորդի մեկ աղբյուր, բայց քննիչները չեն բացառում նաև դրանց շատ լինելը: Եթե մոտ ապագայում չհայտնաբերվի վտանգավոր ապրանքի մատակարարը, ալկոհոլի վաճառքի արգելքը կտարածվի նաև խանութների, բարերի և ռեստորանների վրա: