Չեխիայում հնարել են Xococlub ապրանքանիշի համեղ շոկոլադ, որը օգտագործվում է հատուկ արարողությունների ժամանակ, ինչպես նաև` գինու համտեսումների և այլ ազնվական խմիչքների հետ, հայտնում է iLoveCz.ru-ն: Շոկոլադի հեղինակը` չեխ «ալքիմիկոս» դան Սիրովին, փորձարկումները է կատարել շուրջ չորս տարի և արդեն Սուրբ Ծննդյան նախաշեմին շոկոլադը կհայտնվի վաճառքում:
Շոկոլադը, որի բաղադրության մեջ կան հատուկ համեմունքներ և ծաղիկներ, գուրմանները կարող են ձեռք բերել շոկոլադի համար նախատեսված հատուկ խանութներից, գինետներից և այդ շոկոլադը պատրաստող վարպետից, որը շոկոլադը ստեղծելիս ոգեշնչվել է Ռուդոլֆ II-ի ժամանակի ազնավական ալքիմիկոսներից: Նորամուծությունների մեջ կա նաև օրինակ, Heart Soul սերիայի շոկոլադը, որը պարունակում է 73 %-անոց շոկոլադ Տանզանիայից, որը համեմված է հարավ-եվրոպական ծաղիկների նեկտարով: