Հավ, «Բասկերվիլ» գառան միս, նապաստակ բրնձով, թարմ մսի հինգ տեսակ և կարտոֆիլով սաղմոն. սա շների առաջին շարժական ռեստորանի ճաշացանկն է, որը սկսել է գործել Չեխիայում: Չորքոտանիների համար նախատեսված այս նորաձև ռեստորանը ստացել է «Fitmin Pestaurace» անվանումը:
Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ռեստորանը «շրջայց» կկատարի չեխական բազմաթիվ քաղաքների զբոսայգիներում: Ռեստորանի ճաշացանկի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր ուտեստները գրավիչ են հատկապես շների համար և ուղղակիորեն կապված են առողջ սննդի հետ:
Ընդ որում, շունը կարող է ինքնուրույն ընտրել ուտեստի այս կամ այն համը: Բնականաբար, համտեսումը հաստատության հաշվին է: Շների տերերը իրենց կենդանիների ճաշի ընթացքում կարող են վայելել զովացուցիչ ըմպելիքներ: Ռեստորանի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին Պրահայում, որտեղ «Fitmin Pestaurace» -ը կմնա 4 օր. հայտնում է Pražský Patriot-ը: