Չինաստանի զվարճանքների այգում հայտնվել են անիվներով «սիրային հյուրանոցներ»

Tai Tai Mountain Park զվարճանքների այգու  ղեկավարությունը, որը գտնվում է Չինաստանի Շանսի նահանգում, առաջարկում է իր այցելուներին գիշեր անցկացնել շատ անսովոր «սիրային հյուրանոցում»։

Մայիսի 29-ին այգու ղեկավարությունը առաջին հյուրերին հանձնել է մինի հյուրանոցի բանալիները, որը բացվել է հին ավտոբուսի սրահում։ Նրա վերանորոգման վրա ծախսվել է շուրջ  15 000 դոլար։

Wanderlust-Tips-an-tuong-voi-khach-san-tinh-yeu-duoc-lam-tu-xe-bus-cu-3

Բացի վերանորոգումից, սրահում ստեղծվել են խոհանոց և լոգասենյակ, տեղադրվել կահույք, հեռուստացույց և օդորակիչ։  Սիրահարների համար նախատեսված այս հյուրանոցում մեկ գիշեր բնակվելու արժեքը կազմում է շուրջ  30 դոլար։

Բացված առաջին մինի հյուրանոցը ձևավորված է Hello Kitty-ի ոճով։ Սակայն արդեն այս տարվա հուլիսին կհայտնվեն նաև այլ անվավոր «սիրային հյուրանոցներ»։

t019d2c96b7d77f9cb9

You might also like