Գնալով ավելի շատ կրծողներ են սկսել նկատվել ֆրանսիական մայրաքաղաքի կենտրոնում: Հատկապես շատ առնետներ են հայտնվում Լուվրի մոտ գտնվող Տյուիրլի այգու տարածքում: Այգում, սովորաբար, հանգստանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր այնտեղ են թողնում աղբի կույտեր և սննդի մնացորդներ:
Զարմանալի չէ, որ առնետները ավելի համարձակորեն են սողոսկում կենտրոն և սնունդ որոնում: Առավել ակտիվ կրծողները լինում են գարնանը և ամռանը: Հենց այդ ընթացքում Փարիզը կրծողներից մաքրելու հատուկ ծառայությունը չի կարողանում պայքարել առնետների ներհոսքի դեմ: Ըստ փորձագետների՝ առնետների թիվը Փարիզում երկու անգամ գերազանցում է մարդկանց թվին: