Բարձր զբոսաշրջային սեզոնի ընթացքում Միլանի քաղաքապետարանը սահմանել է մի շարք արգելքներ, որպեսզի կարգ ու կանոն պահպանի փողոցներում։ Մասնավորապես, քաղաքի կենտրոնում արգելված է օգտագործել սելֆիի ձողեր, ինչպես նաև՝ խմել ապակե և մետաղական տարաներից հասարակական վայրերում։
Darsena թաղամասի խանութներում նույնիսկ արգելված է ապակե և մետաղական տարայով ըմպելիքների վաճառքը։ Այդ կերպ իշխանությունները հույս ունեն սովորեցնել տեղաբնակներին և զբոսաշրջիկներին օգտվել պլաստմասե շշերից։
Բացի այդ, ինչպես հայտնում է The Local-ը՝ արգելված է նաև հրավառության և պայթուցիկների կիրառումը։
Քաղաքապետարանի կողմից հատուկ կերպով արգելված է նաև փողոցային սնունդի վաճառքը Darsena թաղամասում։
Սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչև օգոստոսի 13-ը, սակայն քաղաքապետարանը զգուշացնում է, որ, ըստ անհրաժեշտության, արգելքի ժամկետը կարող է երկարացվել։