Մադրիդի կենտրոնից հանել են «կենդանի արձաններին»
Փողոցային արտիստներին վրդովվեցրել է նոր օրենքը, և նրանք խնդրում են քաղաքային իշխանություններին կարգավորել իրենց գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով հարկեր վճարել։ Քաղաքապետարանը խոստացել է լուծում գտնել այս խնդրին։
Մադրիդի իշխանությունները մաքրել են քաղաքը զբոսաշրջիկների կողմից շատ սիրված «կենդանի արձաններից»։ Այդ ժանրում աշխատող փողոցային արտիստներին այսուհետ արգելել են աշխատել քաղաքի զբոսաշրջային թաղամասերում։
Իսպանական մայրաքաղաքի քաղաքապետարանում կարծում են, որ «կենդանի արձանների» մեծ կուտակումները խանգարում են տեղաբնակներին և զբոսաշրջիկներին տեղաշարժվել։ Ինչպես հայտնում է Noticia.ru-ն՝ քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումները փոխկապակցվում են Ահաբեկչության կանխարգելման ծրագրի և քաղաքացիների անվտանգության մասին օրենքի հետ, քանի որ չարագործները կարող են ներկայանալ փողոցային արտիստ և անել իրենց վատ գործը։