Թեմզայի հարավային ափին՝ Վեստմինստերին մոտ գտնվող Նայն Էլմս թաղամասը երկար ժամանակ լքված է եղել, բայց վերջերս որոշվել է թաղամասին նոր շունչ հաղորդել և քանդել լքված ադյունաբերական շենքերը։ Նոր թաղամասի գլխավոր օբյեկտները կդառնան ԱՄՆ դեսպանատունը և էլեկտրակայանը։
Կառուցապատողը մտադիր է Նայն Էլմսում կառուցել շուրջ 20 հազար բնակարան և 600 հազար քառակուսի մետր գրասենյակային կառույցներ, որոնք աշխատատեղ կապահովեն 25 հազար մարդու համար։ Բացի այդ, նոր թաղամասը կունենա մետրոյի 2 կայարան, այգիներ, 2 դպրոց, Թեմզայի վրայով անցնող կամուրջ և գետի տակով անցնող թունել։
Հավակնոտ նախագծի իրականացման համար նախատեսվում է ծախսել 10 տարի ժամանակ, սակայն ապագա վարձակալները արդեն սկսում են ներդրումներ անել անշարժ գույքի կառուցման համար։