Լիմասոլի կենտրոնում հանգիստ կլինի

In the center of Limassol will be quiet Լիմասոլի քաղաքապետարանը սահմանափակում է մտցրել քաղաքի կենտրոնում գտնվող  Սարիպոլու (Σαριπόλου) հրապարակի ռեստորաններից և սրճարաններից հնչող բարձր երաժշտության համար:

Այս միջոցները ձեռնարկվել են քաղաքի բնակիչների բողոքների հիման վրա: Ավելի վաղ բարերի սեփականատերերը համաձայնության են եկել Կիպրոսի ոստիկանության հետ, որպեսզի հաստատությունները աշխատանքային օրերին բաց լինեն մինչև գիշերը 1-ը, շաբաթավերջին՝ մինչև 2-ը:

Բայց որոշ բարերի սեփականատերեր պարբերաբար խախտում էին համաձայնությունը: Արդյունքում քաղաքապետարանը ներդրել է բարձր երաժշտության արգելքը և խիստ վերահսկողություն կսահմանի դրա իրականացման համար: Բացի այդ, սահմանափակումներ են սահմանվել նաև փողոցներում տեղադրվող սեղանիկների քանակի համար: Բայց Լիմասոլի ամենահայտնի զբոսաշրջային հրապարակի տարածքում դեռևս կան չլուծված հարցեր: Դա, մասնավորապես, ավտոկայանատեղիների և սահմանափակ կարողություններով մարդկանց համար ենթակառուցվածքների բացակայաությունն է:

You might also like