Ամստերդամի կենտրոնում կհայտնվի ստորգետնյա կայանատեղի հեծանիվների համար

Հոլանդիայի մայր քաղաքում՝ Ամստերդամի Դամ (Dam Square) և Բյորսպլեյն (Beursplein) հրապարակների և նրանց հարակից փողոցների  հեծանվի ավանդական կայանատեղիները շուտով կանցնեն պատմության գիրկը:

Ինչպես հայտնի է, Ամստերդամը կարելի է համարել Եվրոպայի հեծանվային մայրաքաղաքը: Սակայն մեծ թվով հեծանիվները, անկանոն կայանած քաղաքի կենտրոնում, կարծես թե, նյարդայնացնում է տեղի խանութների սեփականատերերին. հայտնում է DutchAmsterdam-ը:

Նոր քաղաքային «Կարմիր գորգ» նախագծի համաձայն` Ամստերդամի կենտրոնական հրապարակը և հարակից փողոցները պետք է դառնան հետիոտնային գոտի, իսկ Բյորսպլեյնի տակ կլինի ստորգետնյա կայանատեղի 1100 հեծանվի համար: Քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով` այս շինարարությունը կարժենա  8 միլիոն եվրո:

Բյորսպլեյն հրապարակը կառուցվել է 1896 թվականին: Այն սահմանակից է Դամրակին (Damrak)` Ամստերդամի կենտրոնական  փողոցին:

You might also like