Յուրօրինակ միջատների ցուցահանդես Էկվադորի մայրաքաղաքում

Էկվադորում անցկացվում է ցուցահանդես` ինտրիգային խորագրի ներքո` «Ավելի գեղեցիկ և պակաս սարսափելի, քան թվում են» (Mas hermosos y menos temibles de lo que imaginas): Այն ծանոթացնում է միջատների մի շարք տեսակների հետ, որոնք կան երկրում:

Նրանց բազմազանությունը հնարավոր կլինի տեսնել մինչև դեկտեմբերի վերջ Կիտո բուսաբանական այգում, հայտնում է  «Էկվադորն այսօր»-ը: Ցուցանմուշների թվում շուրջ 300  կենդանի թիթեռներ են` տարբեր գույներով և թևերի տարբեր ձևերով ու չափսերով: Այստեղ նաև ներկայացված է միջատների մոդելների հավաքածու, որում դրանք չեն տարբերվում իրականից և առանձնանաում են իրենց բնականությամբ ու գեղեցկությամբ:

Ցուցահանդեսը բաց է երկուշաբթիից ուրբաթ ժամը  8.00-ից  17.00-ը, իսկ հանգստյան և տոն օրերին` ժամը 9.00-ից  17.00-ը: Էկվադորը հոգատարությամբ պահպանում է իր բուսական և կենդանական աշխարհը: Երկրի տարածքում ապրում է թիթեռների շուրջ 2200 տեսակ, որոնցից 200-ը էնդեմիկ են:

You might also like