Շենքում, որտեղ նախագծվել է Տիտանիկը, բացվել է համանուն հյուրանոց

Հյուսիսային Իռլանդիայի (Մեծ Բրիտանիա) մայրաքաղաքում իր առաջին հյուրերին է ընդունել  Titanic հյուրանոցը։ Այն գտնվում է Բելֆաստի կենտրոնում՝  Harland & Wolff ընկերության գրասենյակի շենքում, որտեղ  ժամանակին ստեղծել են լեգենդար տրանսատլանտյան «Տիտանիկ» նավի նախագիծը։

Չորսհարկանի հյուրանոցը հյուրերին առաջարկում է ար-դեկո ոճով ձևավորված 119 համար։ Այն սրահներում, որտեղ աշխատել են Տիտանիկի կոնստրուկտորները, այժմ գտնվում են բարը և կոնֆերանս սրահը։

Տիտանիկ հյուրանոց

Հյուրանոցի հյուրերի տրամադրության տակ է նաև ռեստորանը։ Հետաքրքիր է, որ ինտերիերի համար օգտագործվել են  այնպիսի սալիկներ, ինչպիսին եղել են Տիտանիկի լողավազանում, հայտնում է  Lenta.ru-ն։

Բացման առթիվ Titanic հյուրանոցն առաջարկում է հատուկ գներ բնակության համար․ օրական երկտեղանոց համարի համար սկսած 109 ֆունտից (124 եվրո)։

You might also like