Ֆրանսիայի լավագույն ռեստորաններում կարելի է ճաշել կես գնով

Ֆրանսիայի քաղաքներում 2014 թվականի սեպտեմբերի 22-ից 28-ին տեղի կունենա Tous au restaurant խոհարարական հինգերորդ փառատոնը, որը կանցկացվի «Ձեր հյուրը մեր հյուրն է» կարգախոսով: Մեկ շաբաթվա ընթացքում համադամասերներին բացառիկ հնարավորություն կտրվի այցելել երկրի լավագույն ռեստորանները՝ վճարելով գոմարի ընդամենը կեսը:

Tous au restaurant

Մասնակից ռեստորանները, որոնց թվում են համաշխարհային ճանաչում ունեցող  միշլենյան հաստատությունները, միջոցառման համար մշակել են հատուկ ճաշացանկ, որը ներառում է երեք ուտեստ՝ նախուտեստ, հիմնական ուտեստ և աղանդեր:

Tous au restaurant

Փառատոնի անցկացման օրերին ուտեստների մեկ շարք պատվիրելու դեպքում երկրորդը կմատուցվի անվճար. անհրաժեշտ է միայն վճարել ըմպելիքների համար: Սեղանների ամրագրումը սկսվել է այսօր առավոտյան Tous au restaurant փառատոնի պաշտոնական կայքում: Այստեղ կարելի է տեսնել փառատոնին մասնակից բոլոր հաստատությունների ցանկը:

You might also like