Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունու անդունդում հնագույն քաղաքի ավերակներ են հայտնաբերել: Պոլ Վայնցվեյգի և Պոլին Զալիտցկինի ղեկավարությամբ հետախույզների խումբը Կուբայի արևելյան ափամերձ տարածքից 700 մետր դեպի հյուսիս հայտնագործել են տարօրինակ ավերակներ: Այդ մասին հայտնել է Պրենսա Լատինա ինֆորմացիոն գործակալությունը:
Հետախույզները իրենց հետազոտությունների համար օգտագործել են հատուկ ռոբոտներ, որոնք շարժվելով ծովի հատակով լուսանկարել են այն: Հենց այդ լուսանկարներն էլ օգնել են ջրի տակ հայտնագործել հնագույն քաղաքը` ներառյալ չորս բուրգերը, որոնցից մեկը կառուցված է եղել ապակուց, ինչպես նաև սֆինքս և մի շարք մոնոլիտ կառույցներ: Մասնագետների կարծիքով քաղաքը կառուցված է եղել հնագույն, մինչ իսպանական քաղաքակրթության առաջացումը Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան ծովածոցում: