Բահամյան կղզիներում կարելի է լողալ խոզերի հետ

Անսովոր զբաղմունք է առաջարկվում Բահամյան կղզիախմբի  մեջ մտնող փոքրիկ անմարդաբնակ կղզու այցելուներին: Փիգ Այլենդ (Pig Island) կամ Բիգ Մեյժոր Քեյ  (Big Major Cay) կղզում կարելի է արևայրուկ ընդունել և լողալ խոզերի հետ: Կղզու արևմտյան մասում գտնվող Փիգ Բիչ  (Pig Beach) լողափում ապրում է 20 խոզ, որոնք բնավ չեն վախենում մարդկանցից և թույլ են տալիս մոտենալ իրանց, շոյել, կերակրել և կիսել լողափնյա հանգստի ուրախությունը:

Pig Island

Խոզերի՝ Փիգ Այլենդում հայտնվելու մասին կան մի քանի վարկածներ: Ոմանք կարծում են, որ դա նավի խորտակման արդյունք է. ընտանի կենդանիներ տեղափոխող նավը բախվել է ժայռի և խորտակվել, իսկ խոզերը կարողացել են լողալ դեպի ափը և գոյությունը պահպանել այստեղ:

Pig Island

Մյուսները կարծում են, որ խոզերին այստեղ բերել են ծովահենները՝ որպես հետագա սննդի պաշար, բայց չեն կարողացել վերադառնալ իրենց «թաքստոց», և կենդանիները ստիպված են եղել իրենք հոգալ իրենց մասին: Կա նաև կարծիք, որ խոզերը այս կղզում տուրիստական գործակալությունների լավ ծրագրված ակցիան են, որպեսզի այստեղ գրավեն զբոսաշրջիկներին:

Pig Island

Ամեն դեպքում ուղևորությունը դեպի Բահամյան այս կղզին մեծ ժողովրդականություն է վայելում: Այստեղ գալիս են ինչպես շարքային զբոսաշրջիկներ և կռուիզային նավի ուղևորներ, այնպես էլ՝ հայտնիներ. գրում է  Buenolatina.ru-ն: Շատ զբոսաշրջիկների դուր է գալիս ոչ միայն նրանց հետ լուսանկարվելը այլև՝ լողալը:

Pig-Beach-2

Առաջարկում ենք նաև ծանոթնալան 10  վայրերի հետ, որտեղ կարելի է դեմառդեմ հանդիպել  կենդանիներին, որոնց թվում է նաև Փիգ Այլենդը:

You might also like