Ամերիկյան JetBlue Airways լոուքոստերը իր ուղևորներին առաջարկում է արագընթաց արբանյակային ինտերնետ: Առաջին հերթին տեխնոլոգիան կներդրվի Airbus А320 ինքնաթիռներում:
Դրանից կարող են օգտվել և’ Հյուսիսային Ամերիկայի ուղևորները, և’ երկարաժամկետ եվրապական թռիչքներից օգտվողներ. հայտնում է Buyingbusinesstravel.com-ը: Բացի արագընթաց Wi-Fi-ից, ճանապարհորդները կարող են թռիչքի ժամանակ օգտվել ժամանցային պորտալից, որը միացվում է ուղևորների պահանջով, ինչպես նաև կարող են միանալ բորտային սերվերին: Ինչպես հայտնում է Jaunted.com-ը՝ JetBlue-ի մի քանի չվերթներում ինտերնետը կհայտնվի արդեն մինչև այս տարվա վերջ, իսկ բոլոր ինքնաթիռներում կգործարկվի 18 ամիսների ընթացքում: